National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.10.2021
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում խորհրդարանում պրակտիկա անցնող երիտասարդներին
1 / 22
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա անցնող երիտասարդներին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ նրանց հետաքրքիր եւ ուսանելի կլինի երկրի  օրենսդիր մարմնում: Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն ուսումնական փորձառություն են անցնելու եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր խմբակցություններում, ինչը նրանց հնարավորություն կտա համադրել եւ հասկանալ երկու թեւերի աշխատանքի ոճն ու առանձնահատկությունները:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է քաղաքական գործիչ եւ քաղաքացի հարաբերություններին՝ կարեւորելով հաճախակի հանդիպումներն ու շփումները քաղաքացիների հետ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացիների ցանկությունն է լսելի լինել:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ տեղեկացրել, որ ծրագիրը կշարունակվի նաեւ 2022 թվականին:

NDI-ի խորհրդարանի ծրագրի ղեկավար Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել ծրագրի էությունը:

Ազգային ժողովում պրակտիկայի ծրագիրը տասն ամիս տեւողությամբ է, ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, իրականացնում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI): Ծրագիրն ամեն տարի հավաքագրում է 27 պրակտիկանտ՝ նպատակ ունենալով Հայաստանի երիտասարդներին ծանոթացնելու խորհրդարանի աշխատանքներին: Վերջիններս օժանդակում են խմբակցություններին, պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ ԱԺ աշխատակիցներին օրենսդրական հետազոտությունների, քաղաքացիների ներգրավվածության եւ հաղորդակցության աջակցության հարցերում:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am